Սթիվեն Ջերարդը հրաժարվել է գլխավորել «Նյուքասլը»

Սթիվեն Ջերարդը «Գլազգո Ռեյնջերսը» գլխավորում է 2018թ․ մայիսից

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, անգլիական «Լիվերպուլի» լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը հրաժարվել է գլխավորել Պրեմյեր լիգայում հանդես եկող «Նյուքասլը», որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է իսպանացի Ռաֆայել Բենիտեսի հեռանալուց հետո։

«Նյուքասլի» նախագահ Մայք Էշլին անձամբ ցանկացել է Ջերարդին տեսնել թիմում, սակայն 39-ամյա մասնագետը չի ընդունել առաջարկը, հաղորդում է Mirror-ը։

Սթիվեն Ջերարդը «Գլազգո Ռեյնջերսը» գլխավորում է 2018թ․ մայիսից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Նրա գլխավորությամբ թիմն անցած մրցաշրջանում դարձավ Շոտլանդիայի փոխչեմպիոն, գրում է sport.news.am: