Արայիկ Հարությունյանն այցելել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեխային

Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի, շուտով կվերադառնա ընտանիք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից մեկին` 7 տարեկան Նարեին։ Այս մասին Հարությունյանը գրել է Facebook սոցիալական կայքի իր էջում։

«Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, որը տուժել էր ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք»,– գրել է նախարարը։