Դու կատարելություն ես․ Քենդալ Ջենները՝ Calvin Klein ապրանքանիշի կարմիր բիկինիով

Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է կարմիր բիկինիով եւ նեղ արեւային ակնոցով

23-ամյա մոդել Քենդալ Ջենները նկարահանվել է Calvin Klein ապրանքանիշի գովազդում։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է կարմիր բիկինիով եւ նեղ արեւային ակնոցով։

Երկրպագուները հիացել են աստղի կերպարով եւ տեսանյութով։ Նրանց թվում են եղել նաեւ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կրտսեր դուստր՝ Քայլին։ «Դու կատարելություն ես», - Instagram-ում գրել է նա։ Քլոե Քարդաշյանը մեկնաբանություններում նույնպես գրառում է կատարել․ «Արդեն բազմոցից վեր կենալու եւ մարզասրահ այցելելու ժամանակն է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քենդալին ավելի շատ քննադատել էին նրա համար, որ նա սխալ էր օգտագործել կոսմոտիկ միջոցը, որը գովազդել է։ «Աստված եմ, ինչպե՞ս է այդքան արագ արել դա։ Իմ դեպքում պրոցեսը տեւում է նվազագույնը 20 րոպե»,- գրել է հետեւորդներից մեկն այն բանից հետո, երբ մոդելը «լվացվել է» 10 վայրկյանի ընթացքում, գրում է NEWS.am STYLE:

Картинки по запросу kendall jenner proaktiv