Շեյխ Ալ Մաքթումի կինը փախել է ամուսնու ինսթագրամյան գրառումը կարդալուց հետո

Արքայադուստր Հայան նախ ապաստան է խնդրել Գերմանիայից, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է Մեծ Բրիտանիա

ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի կինը՝ Հայա բինթ ալ-Հուսեյնը, ով ավելի վաղ փախել էլ ամուսնուց, թաքնվում է Լոնդոնում: Այս մասին հայտնում է The Daily Sabah-ը՝ հավելելով, որ վերջինս վախենում է իր կյանքի համար:

Պարբերականի տեղեկություններով, Հայան փախել է այն բանից հետո, երբ ամուսինը վերջինիս կասկածել է թիկնապահի՝ բրիտանական բանակի նախկին սպայի հետ կապեր ունենալու մեջ:

Արայադուստր լրջորեն վախեցել էր, երբ տեսել է ամուսնու ինսթագրամյան գրառումը, որով վերջինս մեղադրել է կնոջը դավաճանության մեջ՝ հայտարարելով, որ նրա գաղտնիքը բացահայտված է:

Հայան նախ ապաստան է խնդրել Գերմանիայից, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է Մեծ Բրիտանիա:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ live24.am-ը  հայտնել էր, որ հուլիսի 30-ին Լոնդոնի ընտանեկան գործերով դատարանում սկսվելու է արքայադստեր եւ Դուբայի կառավարչի ապահարզանի դատավարությունը։