Աշխարհի ամենաթանկարժեք չորքոտանի բարեկամները. Վարկանիշ

live24.am-ը ձեզ է ներկայացնում աշխարհի 5 ամենատպավորիչ ցեղատեսակներին

Ինչպես ասում են՝ շները մարդկանց լավագույն ընկերներն են, ուստի Live24.am-ը փորձել է մի փոքրիկ ուսումնասիրություն անել՝ պարզելու համար, թե որոնք են աշխարհի ամենաթանկարժեք չորքոտանի բարեկամները՝ հանրահայտ շան ցեղատեսակների մեջ:

Դուք կարող եք զարմանալ, թե որքան բազմազան ու տարատեսակ են շները, որքան առանձնահատկություն ունեն, որոնցով տարբեվում են միմյանցից, և թե որքան արժեքավոր կարող են նրանք լինել՝ երբեմն ոչ այնքան ձեռքբերման գնի, որքան խնամքի ու հոգատարության տեսանկյունից:

Ներկայացնում ենք աշխարհի ամենաարժեքավոր թոփ 5-յակը, նկարագրության մեջ անդրադարձել ենք նաև առողջապահական ու խնամքի ծախսերին:

Եվ այսպես՝ live24.am-ը ձեզ է ներկայացնում աշխարհի 5 ամենատպավորիչ ցեղատեսակներին.

1. Kerry Blue Terrier

է

Իր ձեռքբերման ոչ այնքան բարձր գնի շնորհիվ՝ 600 ամերիկյան դոլար, այս ցեղատեսակը կարող է առաջին հայացքից թանկարժեք շան տպավորություն չթողնել, սակայն հաշվի առնելով, որ նրա թանկարժեք առողջապահական ծախսերը կարող են գերազանցել տարեկան 7 000 ԱՄՆ դոլարը, իրավացիորեն այս շներին կարող ենք դասել ամենաթանկարժեքների թվին՝ հատկապես հաշվի առնելով որ նրանք միջինը ապրում են մինչև 15 տարի:

2. Great Dane

թ

Սա խոշոր շուն է՝ հիմնականում 8 000 ԱՄՆ դոլար արժեքով: Ի տարբերույուն վերը նշված ցեղատեսակի, այս շներին բավական դյուրին է պահելը, սակայն սրանք առանձնանում են բազմաթիվ հիվանդությունների նկատմամբ մեծ զգայունությամբ: Այս ցեղատեսակն ապրում է 7-10 տարի, ընդհանուր առողջապահական ծախսերը հիմնականում հասնում են շուրջ 7.100 ԱՄՆ դոլարի:

3. Bernese Mountain Dog

փ

Շուրջ 120 ֆունտ կշռող այս հսկային կարելի է ձեռք բերել մոտ 800 ԱՄՆ դոլարով, հիմնականում ամուր առողջությամբ հատկանշվող այս հետաքրքիր ցեղատեսակը, սակայն, զգայուն է աչքերի հիվանդությունների նկատմամբ, ինչը ձեզ կարող է շուրջ 6 500 ԱՄՆ դոլար արժենալ:

4. German Shepherd

ձ

Հանրահայտ է իր բարձր ինտելեկտով, միջինը կարելի է այս ցեղատեսակը գնել մոտ 800 ԱՄՆ դոլարով: Նրանք հիմնականում ապրում են մոտ 13 տարի, նրանց առողջապահական ծախսերը կազմում են շուրջ 20 500 ԱՄՆ դոլար, ինչը պայմանավորված է բազմաթիվ հիվանդություններով, որոնք պատուհասում են այս հրաշալի շներից շատերին:

5. Chow Chow

ջ

Այս չափազանց տպավորիչ հսկա շներին կարելի է ձեռք բերել բավականին մատչելի՝ շուրջ 900 ԱՄՆ դոլար գնով, չնայած փառահեղ մորթու շնորհիվ նրանց թողած անմոռանալի տպավորությանը, որի շնորհիվ այս շնիկները պարզապես առյուծի թագավորական տեսք են ստանում: Այս ցեղատեսակի առողջապահական ծախսերն ամենաբարձրերից են՝ մոտ 11 000 ԱՄՆ դոլար: