Այսօր ՉԹՕ-ների միջազգային օրն է

Տոնի ամսաթվի ընտրությունը կապված է 1947 թ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի հարեւանությամբ գտնվող անապատում տարօրինակ օբյեկտի ընկնելու հետ

Հուլիսի 2-ին ամբողջ աշխարհում նշում են  չճանաչված թռչող օբյեկտների կամ ուֆոլոգների օրը: Այս տոնը նվիրված է նրանց, ովքեր ուսումնասիրում են տրամաբանական բացատրություն չունեցող երեւույթները եւ ոչ երկրային ծագում ունեցող օբյեկտները:

Միջազգային  տոնի ամսաթվի ընտրությունը կապված է 1947 թ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի հարեւանությամբ գտնվող անապատում  տարօրինակ օբյեկտի ընկնելու հետ: Շատերը վստահ են, որ այնտեղ այլմոլորակայիններով «թռչող ափսե» էր ընկել:

Քանի որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի են պահում այդ գործի բոլոր նյութերը, այժմ դժվար է  հաստատել կամ հերքել այդ հիպոթեզը: Սակայն իրադարձությունը լայն արձագանք ստացավ, հենց դրանից էլ սկսվեց ուֆոլոգիայի պատմությունը:

Այդ ժամանակ էլ մարդիկ երկու խմբի բաժանվեցին՝ նրանք, ովքեր հավատում են այլմոլորակայիններին, եւ նրանք, ովքեր կասկածում են: