Խնձորի նմանվող մարմին ունեցող կանայք ավելի շատ են հակված սրտի եւ ուղեղի կաթվածների

Ընդհանուր առմամբ, գոտկատեղում ճարպի կուտակումներ ունեցող կանայք երեք անգամ ավելի հաճախ են բախվել սրտանոթային հիվանդությունների հետ

Խնձորի նման մարմին ունեցող կանայք 2 անգամ ավելի շատ են հակված ուղեղի եւ սրտի կաթվածներ ստանալուն, քան նրանց հասակակիցները տանձի նմանվող մարմնով։ Դա կապված է ներքին օրգանների շուրջ ճարպային կուտակումների բաշխման հետ։

Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի գիտնականները 18 տարի հետեւել են հետկլիմաքսային շրջանի 2683 կանանց, որոնք նկատելի քաշ են ունեցել։ Մասնագետներին հետաքրքրել է մաշկի տակ ճարպի կուտակման եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման միջեւ կապը։

Պարզվել է, որ խնձորի նմանվող մարմին ունեցող կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապել սրտի հիվանդություններից եւ կաթվածներից, այն կանանց համեմատ, ովքեր ցայտուն արտահայտված ճարպային կուտակումներ գոտկատեղում չեն ունեցել։ Տանձի նմանվող մարմին ունեցող կանանց մոտ 40 տոկոսով հազվադեպ էեն պատահել սրտի հիվանդություններ, նրանց համեմատ, ովքեր ազդրերում ճարպի քիչ կուտակումներ են ունեցել, գրում է med.news.am:

Ընդհանուր առմամբ, գոտկատեղում ճարպի կուտակումներ ունեցող կանայք երեք անգամ ավելի հաճախ են բախվել սրտանոթային հիվանդությունների հետ, նրանց համեմատ, ովքեր ճարպի կուտակումներ ունեցել են ազդրերի շրջանում։ Գիտնականները կարծում են, որ ճարպի մեծ ծավալների առկայությունն ազդրերում մարդկանց պաշտպանում է սրտի հիվանդություններից, քանի որ այդ ճարպը պարզապես վնասակար ազդեցություն չի գործում ներքին օրգանների վրա, ի տարբերություն գոտկատեղի շրջանի ճարպի։