Ժաքլին Քենեդիի կալվածքը կվաճառվի 65 մլն դոլարով

Ժաքլին Քենեդին կալվածքը գնել էր 1979 թվականին 1 մլն դոլարով

ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի դուստրը՝ Քերոլայնը, վաճառքի է հանել նրա կալվածքը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CNN-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տունը, որտեղ մեծացել է Քենեդի ընտանիքի երեք սերունդ, վաճառում են 65 մլն դոլարով, գրում է news.am:

Ինչպես նշվում է, կալվածքի մակերեսը կազմում է ավելի քան 1900 քառակուսի մետր։

Ընդ որում՝ Ժաքլին Քենեդին կալվածքը գնել էր 1979 թվականին 1 մլն դոլարով։