Թերեզա Մեյի մոմաձույլ արձանը հանվել է Մադամ Տյուսոյի թանգարանի

Թերեզա Մեյի արձանի վրա ծախսվել է 190 հազար դոլար

Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները հեռացրել են ցուցանմուշներից Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյի մոմաձույլ արձանը, այն դեպքում, երբ նա դեռ պաշտոնապես չի հեռացել իր զբաղեցրած պաշտոնից։ Նման որոշում կայացվել է թանգարանի այցելուների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում։ Այս մասին գրում է The Sunday Times-ը։

Նշվում է, որ Թերեզա Մեյի արձանի վրա ծախսվել է 190 հազար դոլար։ Նա պատկերվել էր Դաունինգ-սթրիտ 10 հասցեն պատկերող դռան ֆոնին։