Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:
Նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:
0Comments