Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է «Կիլիկիա» առագաստանավի ֆոնին

«Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 2002 թվականին՝ 13-րդ դարի կիլիկյան նավի օրինակով, ապա կազմակերպվել է նավագնացություն կիլիկյան առեւտրային ուղիներով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 30-ին, այցելել է Սեւանի այն ափը, որտեղ գտնվում է «Կիլիկիա» առագաստանավը, եւ լուսանկարվել առագաստանավի ֆոնին։

Փաշինյանը լուսանկարը հրապարակել Ինստագրամի իր էջում եւ կից գրառում արել․ «Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մերձակայքում»:

Հիշեցնենք, որ «Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 2002 թվականին՝ 13-րդ դարի կիլիկյան նավի օրինակով, ապա կազմակերպվել է նավագնացություն կիլիկյան առեւտրային ուղիներով։