Գերմանիայի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին, գրում է lenta.ru-ն:
Նախագիծը կոչվելու է Tactical Edge Networking (TEN): Այն նախատիպ կդառնա ապագայում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմական ցանցերի միավորման համար:
TEN-ի շտաբ-գրասենյակը կգտնվի Գերմանիայի Կոբլենց քաղաքում, դիզայնի և նախատիպային կենտրոնը կտեղակայվի Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում:
Առաջին փուլում TEN-ի օգնությամբ կապ կհաստատվի գերմանական բանակի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարության FOXTROT մարտավարական հեռահաղորդակցային ծրագրի միջև:
TEN-ի ստեղծումը երկու երկրներին կարժենա մի քանի միլիոն եվրո: Այդ միջոցները կուղղվեն բանակի համար TEN-ի հետ համատեղելի նոր սարքավորումների ձեռքբերմանը:
0Comments