Զիդանի որդին ստացել է ազատ գործակալի կարգավիճակ

Անցած մրցաշրջանում Էնցո Զիդանը վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ռայո Մախադաոնդայում»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ 24-ամյա կիսապաշտպան Էնցո Զիդանը հեռացել է «Լոզանից», հայտնում է շվեյցարական ակումբի պաշտոնական կայքը։

Անցած մրցաշրջանում Էնցո Զիդանը վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ռայո Մախադաոնդայում», որը ներկայացնում է երկրորդ դիվիզիոնը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիման, կատարել մեկ գոլային փոխանցում։