Օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի նվազման դեպքում մասնագետները սովորաբար նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև բնական միջոցներ, որոնք օգնում են բարձրացնել տեստոստերոնի մակարդակն առանց դեղերի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Առողջ քուն
Եթե տղամարդը մեկ շաբաթ շարունակ քնի օրական 5 ժամից պակաս, ապա նրա օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը կնվազի 15%-ով: Քունը շատ կարևոր է տղամարդկանց առողջության համար, քանի որ հենց քնած ժամանակ է տեղի ունենում տեստոստերոնի սինթեզը: Սա է պատճառը, որ գիշերը հարկավոր է քնել առնվազն 6 ժամ:
Առողջ սննդակարգ
Տեստոստերոնի արտադրման համար տղամարդու օրգանիզմին հարկավոր է ցինկ, մագնեզիում ու որոշ քանակությամբ խոլեստերին: Սա է պատճառը, որ տղամարդու սննդակարգում է պետք է անպայման ներառված լինի միս ու ճարպեր (չափավոր): Քիչ քանակությամբ ճարպ օգտագործելու դեպքում տեստոստերոնի մակարդակը նվազում է:
Ուժային վարժություններ
Պարբերաբար սպորտով զբաղվող տղամարդիկ որպես կանոն չեն բախվում տեստոստերոնի մակարդակի նվազման խնդրին: Միևնույն ժամանակ չափազանց ինտենսիվ մարզումները տղամարդկանց օրգանիզմի համար կարող են վնասակար լինել, քանի որ գերծանրաբեռնվածության դեպքում տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է սթրեսի հորմոնի կորտիզոլի մակարդակը, ինչի հետևանքով նվազում է տեստոստերոնի մակարդակը:
Կանոնավոր սեռական կյանք
Տեստոստերոնի արտադրման վրա ազդում է նաև սեռական կյանքի ինտենսիվությունը: Տղամարդու համար կարող է վնասակար լինել ինչպես սեռական զսպվածությունը, այնպես էլ չափազանց ակտիվ սեռական կյանքը: Գիտնականների խոսքով՝ կանոնավոր սեռական կյանքը նպաստում է տեստոստերոնի արտադրմանը, սակայն շաբաթական 2-3 անգամից հաճախ սեքսով զբաղվելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, ինչի հետևանքով այս հորմոնի մակարդակը կնվազի:
Հրաժարվել գարեջրից
Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի այն կենտրոնների վրա, որոնք պատասխանատու են տեստոստերոնի արտադրման համար: Այս ըմպելիքների ազդեցության հետևանքով տեստոստերոնը տղամարդկանց օրգանիզմում վերափոխվում է էստրոգենի: Ընդ որում, այս առումով ամենավտանգավորը գարեջուրն է:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am:
0Comments