Կռփազենք դանակով վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ տուժողներին Ոսկեհասկ գյուղի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ վնասվածքներ է պատճառել նույն տան բնակիչ 19-ամյա մի երիտասարդ

Հունիսի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 28-ամյա երկու բնակիչ, որոնցից մեկը` «ձախ բազկի շրջանի կտրված վերք» ախտորոշմամբ, մյուսը` որովայնի:

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ տուժողներին Ոսկեհասկ գյուղի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, կռփազենք դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել նույն տան բնակիչ 19-ամյա մի երիտասարդ:

Նույն օրը նա բերման է ենթարկվել և ներկայացվել քննչական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: