Ինչ են անում տղամարդիկ, երբ կարծում են, որ դու իրենց չես նայում

Դիտում են հեռախոսի բոլոր հաղորդագրությունները` համոզվելու, որ դրանք բոլորը համապատասխանում են բաց հրապարակման համար

ա

1.Ստուգում են` արդյոք տաբատը կոճկված է: Ստուգում են` արդյոք ամեն ինչ տեղում է տաբատի տակ եւ որեւէ մեկը չի գողացել իրենց գանձերը: 

2.Քեզ են ուսումնասիրում: Եվ մինչեւ իրար հետ քնելը եւ դրանից հետո… Ընդ որում, նա համոզված է, որ դու չես նկատում, թե նա ինչպես է ակնդետ նայում քո հինգերորդ կետին եւ գոհ է մնում (չես բռնել, գող չէ):

3. Իրեն է ուսումնասիրում: Միթե հեռախոսի սելֆի-տեսախցիկները նրա համար չեն ստեղծվել, որպեսզի արագ եւ շատ աննկատ նայենք, թե մեր դեմքին խորովածի սոուս չի քսվել` հոնքերից մինչեւ դունչը, մինչ մենք ժամադրության էինք: Որովհետեւ մնացած ամբողջ ժամանակը մենք հանգիստ զբոսնում ենք այդ խորովածով եւ ապրումներ չենք ունենում դրա պատճառով: 

4.Դիտում են հեռախոսի բոլոր հաղորդագրությունները` համոզվելու, որ դրանք բոլորը համապատասխանում են բաց հրապարակման համար: Ոչ թե այն առումով, որ բոլորը իրենց կնոջ թիկունքում ինտրիգներ ունեն եւ պետք է արագ թաքցնել հանցանքի հետքերը: Բայց գրեթե յուրաքանչյուր տղա ընկեր ունի, որը շատ տարօրինակ հղումներ է հրապարակում, որոնք ավելի լավ է թաքցնել ավելի լավ ժամանակների համար եւ բոլորին ու յուրաքանչյուրին չբացատրել, թե ինչու ենք որոշել լոլիկից ու խոհանոցային այլ մթերքներից Իա-Իա ավանակ եւ Ճագար սարքել, որոնք անվայելուչ բաներ են անում, իսկ հետո դրանք նկարահանել ենք հեռախոսով: 

5. Տաք սուրճի կում են անում: Բոլորը գիտեն, թե ինչպես է լինում, երբ մտածում ես, որ սուրճը բավականաչափ սառել է, այնինչ դեռ շատ տաք է, եւ դու այնպիսի դեմք ես սարքում եւ թքում ես այդ տաք լավան` ջանալով դրա պարունակությունը նաեւ տաբատիդ չթափել:   Այո, ոչ ոք չի ուզում, որ նման պահի շուրջը ականատեսներ լինեն:

[20:04:25] nune.abrahamyan1: 6. Համոզվում են, որ իրենց քթում օտարածին քաղաքակրթություն չի հաստատվել: Չէ, իհարկե, մեծերն իրենց քիթը չեն քչփորում: Ուղղակի պետք է ստուգել, թե արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է: 

7.Թաքցնում են անտեղի էրեկցիան: Լավ, անկեղծ ասած, միջնակարգ դպրոցի ժամանակներից դա գնալով քիչ է պատահում: Բայց պատահում է: Եվ այդ դեպքում պետք է լինում գլուխ հանել, այնպես անել, որ ոչ ոք դա չնկատի: 

8.Փորձում են արագ իրենց վրայից թափ տալ փոշին եւ մազերին պատշաճ տեսք տալ: Որոշ տղաներ այնքան ինքնասիրահարված տիպեր են, որ պիտի հասցնեն նաեւ հոնքերը սանրել, մինչ դու շրջվել ես: Հանուն արդարության նշենք. չէ որ մենք դիմահարդարում չենք անում, մեզ էլ ինչ է մնում անել, օրինակ, մազափունջը սանրել ճակատի պզուկը թաքցնելու համար:  

9. Մի քանի քայլ հետ են մնում մեգամոլում, որպեսզի դիտեն Լեգո-Աստղային պատերազմների նոր թողարկումը: Իրենց համար իհարկե:

10. Ընկերներին պատմում են ձեր ժամադրության մանրամասները: Ոնց էր:-Լավ էր:- Իսկ նա ինչ ասաց:- Էսօր սառն է:- Լսիր, բաճկոնդ պարտքով տուր նրան: Կատակ եմ անում: 

Իհարկե ոչ ոք այդպես չի անում: