Լոնդոնում նոր հյուրանոց կբացվի, որը կարող է քաղաքի ամենագրավիչ վայրերից մեկը դառնալ

Հյուրանոցի բացումը տեղի կունենա հուլիսին, այն Standard ցանցի միակ հյուրանոցն է, որն ԱՄՆ-ից դուրս է գտնվում

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում նոր հյուրանոց կբացվի, որը հավակնում է քաղաքի ամենահրապուրիչ վայրը դառնալուն, գրում է Daily Mail-ը:

The Standard, London անունը կրող հյուրանոցը միանգամայն անսովոր ու ինքնատիպ տեսք ունի: Այն տեղակայված է Լոնդոնի Քամդեն թաղամասի խորհրդի նախկին մասնաշենքում: Հյուրանոցում կգործի վերելակ, որն արտաքուստ հեռախոսի խցիկ է հիշեցնում: Որոշ սենյակներ, որոնք գտնվում են կենտրոնում, չունեն պատուհան, այդ իսկ պատճառով դրանք համալրված են արհեստական լուսավորությամբ հատուկ շերտավարագույրներով:

Հյուրանոցի բացումը տեղի կունենա հուլիսին, այն Standard ցանցի միակ հյուրանոցն է, որն ԱՄՆ-ից դուրս է գտնվում: 

Հյուրանոցում ընդհանուր առմամբ 266 համար կա, որոնց արժեքը տատանվում է մոտ 200-ից մինչև 1300 դոլարի սահմաններում: