Huawei-ը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի առեւտրի նախարարության դեմ

Ամերիկյան ընկերություններին արգելվել էր գործնական կապեր պահպանել չինական ձեռնարկության հետ

ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի ընթացքում չինական Huawei հեռահաղորդակցային արտադրողը բողոք է ներկայացրել  ԱՄՆ առեւտրի նախարարությանը ընկերության սարքավորումների բռնագրավվման պատճառով, հաղորդում է DW-ն:

Խոսքը սարքավորման մասին է, որը Huawei-ը նախկինում ուղարկել էր Կալիֆոռնիայի թեստային լաբորատորիա եւ հետո ցանկացել էր նորից Չինաստան տեղափոխել:

Սակայն  Huawei-ի տեղեկություններով ԱՄՆ կառավարությունը Ալյասկայում բռնագրավել է տվյալ սարքավորումը՝ չնայած նրան, որ այն լիցենզավորման կարիք չուներ:

Այժմ Huawei-ն ամերիկյան կողմից պահանջում է կամ վերադարձնել սարքավորումը, կամ ընդունել, որ դրա մատակարարումն ԱՄՆ անօրինական էր: Նյութի հրապաարակման պահին ԱՄՆ առեւտրի նախարարությունը ոչ մի կերպ չիր արձագանքել տվյալ տեղեկատվությանը:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը Huawei  ընկերությանը ներառել էր սեւ ցուցակում այն կասկածների պատճառով, որ այն իր տեխնոլոգիաները կարող է օգտագործել չինական կառավարության օգտին լրտեսության համար: Արդյունքում ամերիկյան ընկերություններին արգելվել էր գործնական կապեր պահպանել չինական ձեռնարկության հետ:

Ուրբաթ՝ հունիսի 21-ին, Վաշինգտոնը սեւ ցուցակում էր ներառել ձեռնարկությունների, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, որտեղ արդեն գտնվում է  Huawei-ը, չինական եւս հինգ ընկերություններ:

Խոսքը Sugon, նրա Higon-դուստր ընկերության, Chengdu-Haiguang խմբի մեջ մտնող  ձեռնարկությանը պատկանող երկու ընկերությունների եւ Wuxi Jiagnan համակարգչային տեխնոլոգիական ինստիտուտի մասին է, որը գտնվում է Չինաստանի ՊՆ ենթակայությունում:

ԱՄՆ-ն եւ Չինաստանը մի քանի ամիս է ինչ առեւտրային հակամարտություն են վարում: Ակնկալվում է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը  հունիսի 28-ից 29-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովում կքննարկեն  այս վեճի լուծման ուղիները: