Կաթը եւ տավարի միսը կարող են վտանգավոր լինել առողջության համար

Մասնագետները նշում են, որ բացառված չէ, որ մսում եւ կաթում հայտնաբերված նյութերը կարող են զուգորդվել քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ

Քաղցկեղի հետազոտման գերմանական կենտրոնի մասնագետները կովի կաթում եւ տավարի մսում պաթոգեն նյութեր են հայտնաբերել, որոնք  հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող են մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը:

Գտնված պաթոգեններն այժմ անվանում են «Bovine Milk and Meat Factors (BMMF)» եւ դրանց մասին դեռ հայտնի է այն, որ դրանք բորբոքումներ են առաջացնում:

Հետազոտության ընթացքում, որի մասին գրում  է BfR Federal Institute for Risk Assessment ամսագիրը, մասնագետները պաթոգենների նոր տեսակ են հայտնաբերել, որոնք նման են ինչպես վիրուսների, այնպես էլ մանրէների: Գիտնականների խոսքով՝ տվյալ նյութերը հանդիպում են գենետիկ նյութի տեսքով, ինչպես նաեւ սպիտակուցների հետ միացություններում:

Մասնագետները նշում են, որ բացառված չէ, որ մսում եւ կաթում հայտնաբերված նյութերը կարող են զուգորդվել  քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել խոշոր եղջերավոր անասուններից ստացված արտադրանքի օգտագործման  եւ մարդկանց մոտ մի քանի տեսակի քաղցկեղների առաջացման միջեւ անուղղակի կապը:

Սակայն այս ենթադրությունը դեռ հարկավոր է ապացուցել:

Մասնագետները դեռ ծնողներին կոչ են անում երեխաներին կովի կաթ չտալ, հատկապես վաղ տարքիում, երբ նրանց իմունային համակարգը դեռ չի ձեւավորվել:

Սնման գերմանական հասարակության փորձագետները հասուն մարդկանց խորհուրդ են տվել սահմանափակել մսի եւ կաթի օգտագործումը շաբաթական առավելագույնը մինչեւ 600 գրամ: