Փարիզում վաճառքի կհանվի Վան Գոգի սպանության զենքը

Հայտնի է, որ ատրճանակը հայտնաբերվել է այն նույն դաշտում, որտեղ ինքնասպանություն է գործել Վան Գոգը

Փարիզում կայանալիք աճուրդում կվաճառվի հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի ինքնասպանության զենքը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Drouot աճուրդի տան կայքին:

Զենքն իրենից ներկայացնում է Լեֆոշե համակարգի ատրճանակ, որը պատված է ժանգով:

Փորձագետներն այն գնահատել են 40-60 հազար եվրո: Հայտնի է, որ ատրճանակը հայտնաբերվել է այն նույն դաշտում, որտեղ ինքնասպանություն է գործել Վան Գոգը: Այն հայտնաբերել է տեղի ագարակատերը, ինչից հետո փոխանցել է ներկայիս սեփականատիրոջ ծնողներին:

Զենքը հողում է մնացել 50-80 տարի: Այն լիցքավորվում է համապատասխան տրամաչափի փամփուշտներով և տարիքն էլ համընկնում է միջադեպի ժամանակի հետ:  

2016-ին ատրճանակը ցուցադրվել է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում: