Պոլ Սեզանի «Սափոր և մրգեր» նատյուրմորտը գրեթե 60 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Մանրամասներ

1

Պոլ Սեզանի (1839-1906) Bouilloire et fruits («Սափոր եւ մրգեր») նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել է Christie՚s աճուրդում: Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում: Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել է 1888 եւ 1890 թվականների միջեւ ընկած շրջանում, դարձել է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին եւ արդի արվեստին:

Սեզանի նկարի հետ մեկտեղ 40 միլիոն դոլարով վաճառվել է Վինսենթ Վան Գոգի (1853-1890) Arbres dans le jardin de l՚asil… («Ծառեր հիվանդանոցի պարտեզում») բնանկարը:

Երկու նկարներն է մինչեւ վերջին ժամանակներս պահվում էին Սայ (Սեմյուել – ծանոթ. խմբ.) Նյուհաուսի արվեստի հավաքորդների արխիվում, որը մահացել է 2017 թվականին 89 տարեկան հասակում: Աճուրդում նաեւ վաճառվել է Tete («Գլուխ») կեսմետրանոց կրաքարե քանդակը, որն ստեղծել է իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանին (1884-1920) 1911 – 1912 թվականներին:

Դրա վերջնական գինը կազմել է 34 միլիոն 325 հազար դոլար, թեեւ ավելի վաղ Christie՚s-ը Մոդիլյանիի՝ նույն անվանմամբ մի այլ քանդակ վաճառել էր 70,7 միլիոն դոլարով: Աճուրդում նաեւ վաճառվել են Պաբլո Պիկասոյի (1881 – 1973), Պիեռ Օգյուստ Ռենուարի (1841 – 1919), Անրի Մատիսի (1869 – 1954), Էդգար Դեգայի (1834 – 1917), Կլոդ Մոնեի (1840 – 1926) եւ ուրիշների ստեղծագործությունները: Ընդամենը մայիսի 13-ին մասնավոր հաաքածուներից վաճառվել են 399 միլիոն 41 հազար դոլարի՝ արվեստի ստեղծագործություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: