Անհանգստացնում է. Միրզոյանը՝ ԲԴԽ-ի քվորում չունենալու մասին

Այնքան բանի մասին այնքան կարծիք կա, համաձայնեք, որ չեմ կարող բոլորը մեկնաբանել
Արարատ Միրզոյան

ԲԴԽ-ի քվորում չունենալու խնդիրն իշխանություններին չի՞ անհանգստացնում: Խորհրդարանի միջանցքներում այս հարցն են տվել լրագրողները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Անհանգստացնում է»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ կան սահմանված կարգավորումներ, որոնք նախատեսում են, թե թափուր մնալու դեպքում ով, ինչպես, ինչ ժամկետներում է առաջադրում թեկնածուներ, նրանք ինչպես են ընտրվում և այլն: Լրագրողների այն մեջբերմանը, որ կա կարծիք, թե այդքան հրաժարականի դեպքում տեխնիկական կազմ կընտրվի, Միրզոյանը պատասխանեց.

«Այնքան բանի մասին այնքան կարծիք կա, համաձայնեք, որ չեմ կարող բոլորը մեկնաբանել»: