Պրակտիկ եւ նրբագեղ. Նոր Bentley Flying Spur-ն ունիվերսալ է դարձել

Սակայն մի թերություն կա՝ ցավոք, Bentley Flying Spur Station Wagon-ը կմնա միայն համակարգչային լուսանկար Սամոկ Տամասից

Քրոսովերները ողջ աշխարհում մեծ հայտնիություն են վայելում, եւ ճոխ Bentley Bentayga-ն բացառություն չէ: Սակայն հունգարացի դիզայներ Սամոկ Տամասը, որը հայտնի է որպես X-Tomi, փորձել է այլընտրանք հորինել, գրում է Motor-ը:

Նոր Bentley Flying Spur-ն ունիվերսալ է դարձել իր ներդաշնակությամբ, պրակտիկությամբ եւ նրբագեղությամբ: Այն առավել արդյունավետ է, քան սեդանը:

Սակայն մի թերություն կա՝ ցավոք, Bentley Flying Spur Station Wagon-ը կմնա միայն համակարգչային լուսանկար Սամոկ Տամասից: Հիշեցնենք, որ նոր սերնդի Flying Spur սեդանը այդ ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ ստացել էր լիարժեք կառավարվող շասսի: