Ախր հերիք է հիստերիաների ներքո վիրավորել մարդկանց և մնալ անպատիժ

Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ես իհարկե ենթադրում էի, որ Կոտայքի մարզպետին Աբովյանում պարտվելը բերելու է հոգեկան ծանր ցնումների, սակայն չէի պատկերացնում, որ մարզպետը իրեն այդ աստիճան կկորցնի...

Տեսեք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, մարզպետի պրոտեժեն պարտվեց, չնայած գործող քաղաքապետի դեմ գործածվում էին վարկաբեկման բոլոր տեխնոլոգիաները։

Ես բնավ ոչինչ չեմ պնդում, բայց օրինակ՝ հրկիզված մեքենայի կեխտոտ պատմությունը կարծում եմ, որ կարող է լինել այդ հնարքներից մեկը։

Ինչևիցե, ասածս ինչ է... այսքանից հետո ներկայիս մարզպետը իրեն իրավունք է վերապահում ուղղակի պիտակավորել աբովյանցիներին, անվանելով իրենց՝ «անարժանապատիվ»:

Այս լկտի և անպարկեշտ արտահայտությունը մեկնաբանելու կարիք չկա, դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը։

Ախր հերիք է հիստերիաների ներքո վիրավորել մարդկանց և մնալ անպատիժ»։

Արման Աբովյան