Շանհայում ներկայացվել են ամբողջովին ադամանդապատ կոշիկներ

Արժեքը 4,3 մլն դոլար է
Live24.am-ը ներկայացնում է

1

Շանհայում կազմակերպված էքսպո ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել են բացառիկ կոշիկներ՝ ամբողջովին զարդարված ադամանդներով:

Ինչպես նշում է ria.ru-ն, դրանք տեսնելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում:

Կոշիկներն իրենց շլացնող փայլով գեղեցկացնում են տարբեր չափերի մոտ 10.000 վարդագույն ադամանդները, իսկ գինը 4,3 մլն դոլար:

Դիզայներներ Ջիմի Չուն ու Ռեջի Հանգան պատմել են, որ զարդարման համար հատուկ ընտրել են խոշոր ադամանդներ, որպեսզի դրանք ամբողջովին ծածկեն կոշիկների արտաքին մակերեսը:

Դիզայներների համաձայն՝ նմուշների ստեղծման համար ծախսվել է մոտ մեկ տարի: Միայն բարձրակարգ ադամանդների ամրացման համար տրամադրվել է մոտ 360 ժամ:

Ջիմի Չուն մանրամասնել է, որ կոշիկների վարդագույն երանգն իրեն հիշեցնում է այն ժամանակների մասին, երբ ինքը կոշիկ էր կարում արքայադուստր Դիանայի համար:

Նշվում է, որ այս կոշիկներն ադամանդների հաշվին սովորական մոդելից ավելի թեթև են: Դրանք նախատեսված են կրելու համար: Կոշիկները ստեղծված են մեկ օրինակով: