Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է. նախագահի հարցազրույցը Financial Times-ին

Եթե կարող եք հազարի միջից գտնել Նյուտոն, իսկ տասը հազարի միջից` Էնշտեյն, ապա պատկերացրեք, թե որքան տաղանդավոր մարդիկ կարող եք գտնել հարյուր միլիոնավորների միջից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին: Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է մի շարք թեմաների՝ Թավշյա հեղափոխությանը, ֆիզիկային, Մարգարետ Թետչերին, լորդ Բայրոնին, Քիմ Քարդաշյանին և «քվանտային քաղաքականությանը»:

Զրույցի ընթացքում լրագրողը նախագահին հարցրել է իր վերջին ելույթներից մեկի մասին, որի ընթացքում նախագահը ասել էր, որ  եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է եղել, ապա 21-րդ դարը կլինի մարդկային ռեսուրսների դար: Արմեն Սարգսյանը բացատրել է, որ մենք ապրում ենք զարմանալի տեխնոլոգիաների փոփոխությունների մի շրջանում, որը արագորեն էվոլյուցիայի է ենթարկվում:

«Եթե կարող եք հազարի միջից գտնել Նյուտոն, իսկ տասը հազարի միջից` Էնշտեյն, ապա պատկերացրեք, թե որքան տաղանդավոր մարդիկ կարող եք գտնել հարյուր միլիոնավորների միջից: Այս նոր աշխարհը նորարարության և ստարտափների աշխարհ է: Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից մեկն է»,- ասել է նախագահը: