Մահացել է դերասանուհի Էդիտ Գոնսալեսը

Հունիսի 13-ին այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը
Էդիտ Գոնսալես

54 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էդիտ Գոնսալեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» (Rosa salvaje, 1987-1988) սերիալում Լեոնելա Վիլյարեալի դերով:

Հունիսի 13-ին այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, որի դեմ նա պայքարում էր վերջին երեք տարվա ընթացքում: Էդիտ Գոնսալեսն ուներ ամուսին եւ դուստր՝ 14-ամյա Կոնստանցան:

Դերասանուհին նաեւ նկարահանվել է «Հարուստները նույնպես լաց են լինում» (Los ricos tambin lloran, 1979 -1980), «Վայրի սիրտը»(Corazn salvaje, 1993) եւ բազմաթիվ այլ սերիալներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: