Ադրբեջանը չի կարող բանակցությունները տապալել, բայց կարգավորման պատրաստ չէ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադարձել է սպասվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

Մենք կարևորում ենք ցանկացած նման հանդիպում, որովհետև դա թույլ է տալիս կայունություն ու խաղաղությանուն պահպանել տարածաշրջանում և ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը: Այսօր ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով սպասվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը:

Նա նշեց, որ վերջապես անհրաժեշտ է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունն ու պահպանել խաղաղությունն ու կայունությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ապօրինի մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս չի կարող լինել: Արդյոք դա չի նշանակում, որ Ադրբեջանն իրականում պատրաստ չէ բանակցությունների` Բաբայանն ասաց.

‹‹Ադրբեջանը կարգավորմանը պատրաստ չէ, սրանք տարբեր երևույթներ են և պետք է տարանջատել այս 2 երևույթները: Նա պատրաստ չէ այնպիսի կարգավորմանը, որը հնարավորություն կտա Արցախի խնդիրը լուծել»:
Բաբայանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կարող բանակցությունները տապալել, քանի որ խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված են մի շարք գերտերություններ, այդ թվում նաև հենց ինքը՝ Ադրբեջանը:

‹‹Ինքն իր քմահաճույքով, եթե հնարավորություն ունենա այս հարցը կարգավորել ուժային տարբերակով, մենք վայրկյան անգամ չենք վարանում: Սակայն ի վիճակի չէ կարգավորել ուժային տարբերակով, փորձեր անում է, արել է և՛ առաջին Արցախյանը պատեորազմը, և՛ ապրիլյանը,և այլն, բայց չի կարողացել և չի էլ կարողանալու, եթե մենք միշտ լինենք միասնական››,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա համոզմամբ միջազգային հանրությունը պարտադրում է, որ լինեն բանակցություններ և խաղաղությունն ու կայունությունը ձեռնտու են միջազգային անվտանգության տեսանկյունից:

‹‹Հիմա բանակցությունները շարունակվում են , Ադրբեջանը պատրաստ չէ կարգավորման, ինքը կարգավորումը տեսնում է որպես Արցախյան պետականության ապամոնտաժում, բայց դա հնարավոր չէ››,-ասաց ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: