Պատմական հետաքրքիր փաստեր, որոնք Ձեզ դպրոցում չեն ներկայացրել

Ձեր բախտը բերել է, քանի որ այն անդադար կարելի է բացահայտել ու ուսումնասիրել
պատմություն

Սիրու՞մ եք պատմություն։ Եթե այո, ապա Ձեր բախտը բերել է, քանի որ այն անդադար կարելի է բացահայտել ու ուսումնասիրել։

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր պատմական փաստեր, որոնց մասին լռում են դասագրքերն ու ուսուցիչները։

 

1. Օսմանյան կայսրության սուլթան Իբրահիմ I-ը անհավասարակշռված անձնավորություն էր։ Մի անգամ նա հրամայել է Բոսֆորում խեղդել իր ողջ հարեմը՝ 280 գերուհի։

 

2. Ի հակադրություն տարածված կարծրատիպի՝ Նապոլեոնը կարճահասակ չէր։ Այո, նրա հասակը 1,67 էր, սակայն դա այն ժամանակների համար միջին հասակ էր համարվում։

 

3. XIX դարի կեսերին կեղծ պրոթեզային ծնոտների մեծ մասը պատրաստվում էր ատամներից, որոնք վերցնում էին մարտի դաշտում զոհված զինվորներից, քանի որ դրանք նրանց արդեն պետք չէին։

4. ԱՄՆ-ի առաջին նախագահի պրոթեզները շատ շքեղ էին և պատրաստված էին ոսկուց, անագից ու փղոսկրից, մարդկանց ու կենդանիների ատամներից։ Այո, ի տարբերություն մյուսների, նրա պրոթեզները փայտից չէին։

 

5. Վիկտորիանական ժամանակաշրջանում թեյի բաժակները հաճախ պատրաստվում էին այնպիսի հարմարանքով, որ խմելիս բեղերը չթրջվեին։ Նման բաժակները այսօր կրկին հայտնի են դարձել հիփսթերների շնորհիվ։

6. Թութանհամոն փարավոնի ծնողները շատ մտերիմ հարազատներ էին. նրա մայրն ու հայրը ոչ հարազատ քույր ու եղբայր էին, ինչն այն ժամանակ բնական երևույթ էր համարվում

 

7. Մինչև զարթուցիչների ստեղծվելը գոյություն են ունեցել հատուկ «արթնացնողներ», որոնց վարձում էին, որպեսզի արթնացնեին հստակ ժամի։ Արթնացնողները երկար ձողով հարվածում էին իրենց հաճախորդի պատուհանին։

8. 1920-ականներին ռուս կենսաբան Իլյա Իվանովիչ Իվանովը փորձել է մարդու և շիմպանզեի հիբրիդ ստեղծել արհեստական բեղմնավորման միջոցով։ Նույնը նա փորձել է օրանգուտանների հետ։

9.Ուիլյամ Պատրիկ Հիտլերը՝ Ադոլֆ Հիտլերի զարմիկը, ԱՄՆ է տեղափոխվել և ծառայել ծովային զորքերում, որտեղ պայքարում էր նացիստների դեմ։

10. Արքայախնձորները Բրիտանիայում առաջին անգամ հայտնվել են XVII դարում, իսկ XVIII դարում շատ նորաձև դարձան։ Արքայախնձորներ կրում էին մարդիկ՝ ի նշան բարձր դիրքի ու հարստության, հագուստի վրա արքայախնձորներ էին կարում։ Անգամ միրգը վարձով էին վերցնում, որպեսզի ընթրիքի ընթացքում զարմացնեին հյուրերին։

11. Քանի որ գրավոր պատմությունն ի հայտ է եկել ընդամենը 6000 տարի առաջ, մարդկության պատմության շուրջ 97%-ը կարելի  է համարել կորած։ Ժամանակակից մարդը գոյություն է ունեցել դեռ 200 000 տարի առաջ։

12. Քաղաքակրթության պատմությունն այնքան հին է, որ որոշ բաներ ուղեղում պարզապես չեն տեղավորվում։ Օրինակ՝ Օքսֆորդի համալսարանը, որը հիմնվել է 1096 թ., մի քանի դար ավելի հին է, քան Ացտեկների կայսրությունը, որը հիմնվել է միայն 1427-ին։ Հետաքրքիր է, այնպես չէ՞։