Վարդան Պետրոսյանը երկարատև ընդմիջումից հետո ներկայացմամբ հանդես կգա Երևանում

Դերասանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը, ով երկար տարիներ հանդես չի եկել հայրենիքում, ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ:

Դերասանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

Թատերասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան  օգոստոսի 28, 29, 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

«Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը պատմում է վերջին տարիների ընթացքում հեղինակի՝ բանտում անցկացրած տարիների մասին: