Ինչո՞ւ է ֆասթֆուդը վտանգավոր երեխաների համար

Մասնագետները նշում են, որ արագ սննդի հաճախակի օգտագործումը նսպաստում է Ալցհայմերի հիվանդության և ասթմայի զարգացմանը

Արագ սնունդով անընդհատ սնվելը վտանգավոր է և կարող է առողջական խնդիրների հանգեցնել: Այս մասին հայտարարել են իտալացի ալերգաբանները ESPGHAN-ի կոնֆերանսի ժամանակ:

Մասնագետների տվյալներով՝ վերջին տարիներին էականորեն աճել է մարդկանց, մասնավորապես երեխաների թիվը, որոնք ունեն սննդային ալերգիա:

Բացի դրանից, մասնագետները նշում են, որ արագ սննդի հաճախակի օգտագործումը նսպաստում է Ալցհայմերի հիվանդության և ասթմայի զարգացմանը: