МиГ-29К կործանիչի վառելիքի բաքը պոկվել ու ընկել է թռիչքի ժամանակ

Կործանիչը վթարի չի ենթարկվել, օդաչուն չի տուժել

Հնդկաստանում МиГ-29К կործանիչի հետ կապված միջադեպի արդյունքում Գոա նահանգի միջազգային օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Թռիչքի ժամանակ կործանիչի վառելիքի բաքը պոկվել, ընկել է թռիչքուղու վրա և այրվել :

Օդանավակայանի աշխատանքները վերսկսվել են մեկ ժամ անց:

Կործանիչը վթարի չի ենթարկվել, օդաչուն չի տուժել: