Ելակի սիրահարների համար

Ելակն առողջ սննդակարգի անբաժան մաս պետք է կազմի, քանի որ բազմաթիվ օգտակար հատկություններ ունի

Ելակն առողջ սննդակարգի անբաժան մաս պետք է կազմի, քանի որ բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Aif.ru-ն ներկայացրել է մի քանի պատճառ՝ ելակ օգտագործելու համար:

Ամրացնում է իմունային համակարգը: Ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը վարակներից և մրսածությունից պաշտպանվելու լավագույն միջոցն է:

Դանդաղեցնում է ծերացումը: Ելակը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են վաղաժամ ծերացման դեմ:

Կարգավորում է աղիների աշխատանքը: Ելակը բջջանյութ է պարունակում, որն օգնում է պայքարել փորկապության դեմ:

Ամրացնում է անոթները: Ելակը հարուստ է PP վիտամինով, որն ամրացնում է անոթները:

Կօգնի նիհարել: Ելակի կալորիականությունը ցածր է, մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ելակը կարող է օգտագործվել նաև որպես խնամքի միջոց: Այն կօգնի սպիտակեցել մաշկը, հարթել կնճիռները:

Ելակի բույրն օգնում է ազատվել սթրեսից: Թարմ ելակի, ինչպես նաև ելակի չորացրած տերևները կարող են օգնել պայքարել սթրեսի դեմ:

Ելակը հակացուցված է միայն այն մարդկանց, ովքեր ալերգիա ունեն: Այն կարելի է օգտագործել նաև սուր գաստրիտի, աղեստամոքսային տրակտի օրգանների բորբոքման դեպքում:

Հարկավոր է նաև նշել, որ ելակը ջերմիջեցնող հատկություն չունի: Հաճախ նշվում է, որ ելակը նյութեր է պարունակում, որոնք իջեցնում են ջերմությունն ու ազատում գլխացավից: Իրականում ելակը նման նյութեր չի պարունակում: