Եթե իշխանությունը ճիշտ չխաղա, կկանգնենք հիբրիդային վիճակի առջև

Հեղափոխական ուժերը ստացան այն սահմանադրությունը, որը ստեղծվել էր մի կուսակցության համար

Հեղափոխական ուժերը ստացան այն սահմանադրությունը, որը ստեղծվել էր մի կուսակցության համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մեկ տարի անց հասկացանք, որ դատական համակարգում կտրուկ փոփոխություններ են պետք:

Նրա խոսքով՝  իշխանության երեք ճյուղերն էլ «Իմ քայլի» տիրապետության տակ են․«Կա ուժ, որ միայնակ կարող է որոշել խնդիրները,սակայն հարցեր են ծագելու: Լավ կլինի մի քանի ընտրություններ անենք, ժողովրդավարությունը մեզ համար է, ոչ թե դրսի»:

Մեր բանախոսի կարծիքով՝ կարևոր է հասկանալ, իշխող ուժը ինչ արժեքներ է կրում, անորոշություն է․ «Դրսի ուժերը ՀՀ իշխանությունից ուզում են տեսնել ավելի որոշիչ քայլեր: Ունենք երկու մարտահրավեր․ Փաշինյանը չպետք է մոռանա, որ ինքը գործադիր իշխանություն է: Պետք է հասկանալ՝ ինչպիսի դատական համակարգ ենք ձևավորելու: Եթե իշխանությունը «չխաղա», կկանգնենք հիբրիդային վիճակի առջև»: