Էսպրեսո՞, լատտե՞, թե՞. սուրճի ընտրությունը պատմում է ձեր բնավորության մասին

Սուրճ խմելիս կարելի է ոչ միայն համը վայելել, այլեւ հոգեբանական հմտություններ զարգացնել
սուրճ

Էսպրեսո

էսպրեսոն թունդ սեւ սուրճ է: Հենց դրա հիմքով են ստեղծվում բոլոր մյուս սրճային ըմպելիքները։ Էսպրեսոն սովորաբար շատ են սիրում իրատեսները, պահպանողականներն ու ծայրաստիճան շիտակ մարդիկ։ Նրանց դժվար է որեւէ բան համոզել, որոշումներ կայացնելիս նրանք առաջնորդվում են միայն սեփական սկզբունքներով։ Փոխարենը՝ նրանց օգնությանը միշտ կարելի է ապավինել։ Այդ ըմպելիքների սիրահարները հիմնականում նախընտրում են էլիտար մեքենաներ, խիստ ոճ, դասական երաժշտություն։

Լատտե

Լատտեն սրճային շերտերով կոկտեյլ է, որը բաղկացած է էսպրեսոյից, կաթից ու փոքր քանակության կաթի փրփուրից։ Լցնելով կաթի փրփուրը՝ բարմենները մակերեսին որեւէ նկար են ձեւավորում։ Լատտեն նախընտրում են հրապարակային կյանք սիրող մարդիկ։ Նրանք հումորի լավ զգացում ունեն։ Հիմնականում միշտ ուշադրության կենտրոնում են ու վայելում են հակառակ սեռի համակրանքը։ Երեկոյան նրանք սովորաբար ուրախ են անցկացնում իրենց ազատ ժամանակը։ Սիրում են պարել, աղմկոտ հավաքույթներ ու ռեստորաններ այցելել։

Կապուչինո

Կապուչինոն էսպրեսոյի ու փրփրոտ կաթի խառնուրդ է։ Այն պատրաստելու համար էսպրեսոն մեկը մեկի հարաբերակցությամբ խառնում են կաթի ու կաթնային փրփուրի հետ։ Այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ որպես պահանջված սրճային ըմպելիք։

Կապուչինոն սիրում են ռոմանտիկները, երազկոտները ու բոլոր նրանք, ում զգացմունքները գերիշխում են բանականության վրա։ Հիմնականում այդ բոլոր մարդիկ ունեն բարի սիրտ, բաց հոգի ու գնահատում են ազնվությունը։

Այս ըմպելիքի սիրահարներից շատերը նախընտրում են ապրել ծովի ափին, սեդան վարել, լսել որակյալ փոփ երաժշտություն։ Նաեւ նրանք քաղցրակեր են։

Ամերիկանո

Ամերիկանոն էսպրեսոն է, բայց տաք ջրով լուծված կամ էլ զտող սրճեփի մեջ պատրաստված։ Ամերիկանոյի սիրահարները ռացիոնալ են ու նախընտրում են կյանքից վերցնել ամեն ինչ։ Նրանք միշտ հասցնում են ամեն ինչ, փնտրում են դեպի իրենց նպատակ ամենակարճ ուղին ու, որպես կանոն, հաջողության են հասնում։ Նրանց դուր է գալիս բոհեմային կյանքը, նրբաճաշակ երաժշտությունն ու մարզամեքենաները։ Նման մարդիկ հիմնականում քաղաքի կենտրոնից հեռու են տուն ընտրում, քանի որ չեն սիրում ունայնություն։ Կամ էլ առնվազն խաղաղ թաղամասում են բնակարան գտնում։ 

Նկատենք, որ սուրճերի բաղադրատոմսերն ավելին են, քան ներկայացված չորսը։ Իսկ ի՞նչ անել, եթե ձեր զրուցակիցը մեկ ուրիշ բան է պատվիրել։ Միացրեք ձեր տրամաբանությունն ու համեմատություններ արեք։ Օրինակ ռիստետոն, դոպիոն, արեւելյան սուրճը կարելի է դասել էսպրեսոյի խմբին։ Վիեննական սուրճը կապուչինոյին է նման։ Իսկ էսպրեսո մակիատոն՝ լատտեին։

Այսինքն՝ սուրճ խմելիս կարելի է ոչ միայն համը վայելել, այլեւ հոգեբանական հմտություններ զարգացնել։ Սա հատկապես օգտակար է ղեկավար մարդկանց համար, ովքեր հաճախ են բանակցություններ վարում։ Այսինքն՝ ղեկավարին բավական է որոշ ժամանակ հետեւել, թե ինչ են խմում իր ենթակաները, ու նա կարող է նրանց խառնվածքի մասին պատկերացում կազմել։ Եթե սուրճի ընտրությունը սահմանափակ է՝ կարելի է հետաքրքրվել, թե ինչ սուրճ են նրանք նախընտրում։ Այդ դեպքում ձեր եզրակացություններն անսխալ կլինեն։