Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով` հավատում է առաջին հերթին ինքն իրեն, հետևաբար` կրոնին հավատալու, Աստծուն հավատալու ազատությունն ինքն իրեն հավատալու ազատությունն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:
«Ժամանակակից աշխարհում կան մարդիկ, ովքեր հավատում են իրենք իրենց՝ չհավատալով Աստծուն։ Բայց միևնույն է՝ մարդն այդ դեպքում էլ առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Կրոնի ազատությունն ուղղակիորեն առնչվում է այն արժեքներին, որոնք համընդհանուր ճանաչված են մարդկության կողմից»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հյուրերի մեծ մասը եկել է Վրաստանից: Համաժողովի կազմակերպիչները նկատել են, որ ամենամյա միջոցառումը լավ հարթակ է ոչ միայն կրոնին առնչվող հարցերի քննարկման, այլև հայ-վրացական կապերի ամրապնդման համար:
0Comments