Այսօր հարցերի չեմ պատասխանում

Փաշինյանն անպատասխան թողեց ՀՅԴ հանրահավաքի եւ ԲԴԽ-ի մասին հարցերը

ՀՀ վարչապետ ցն, այսօր՝ մայիսի 24-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցից դուրս գալիս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Լրագրողները վարչապետից նախ մեկնաբանություններ խնդրեցին`ՀՅԴ-ի երեկ կազմակերպած հանրահավաքի մասին, որտեղ ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին սթափության եւ լրջանալու կոչեր հնչեցին: Ապա նաեւ հարց հնչեց Բարձրագույն դատական խորհրդի մասին, որի ղեկավար Գագիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տվել:

Հարցին`թե վերջին օրերին շատ քննարկվեց ԲԴԽ-ի հարցը, Ձեր կարծիքով այդ կառույցը մեզ պե՞տք է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հարցերի չի պատասխանելու:

Իսկ երբ լրագրողներից մեկը նշեց, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն է հրաժարական տվել, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց. «Դա հաստատ ա»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էր Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին: