Եվրամիությունում սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները

Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները

Եվրոպայի մի շարք երկրներում մայիսի 23-ին սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները:

Մայիսի 23-ին ընտրատեղամասերը բացվում են Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում: Մայիսի 24-ին քվեարկության ձեռնամուխ կլինեն Իռլանդիայի եւ Չեխիայի, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի եւ Սլովակիայի բնակիչները: Եվրամիության մնացած երկրներում ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որը տակավին չի համաձայնեցրել Եվրամիությունից իր դուրս գալու գործընթացը:Եվրամիության երկրներում կա 426 միլիոն ընտրող, որոնք իրավունք ունեն մասնակցելու այդ ընտրություններին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: