ԵՄ-ում ԳՀՀԾ-ից դուրս գտնվող կողմերին կոչ են արել չխանգարել պարտավորությունների կատարմանը

Մենք կոչ ենք անում կողմերին, որոնք ԳՀՀԾ մասնակից չեն, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք խոչընդոտում են մնացած կողմերին լիրարժեք կատարել իրենց պարտավորությունները.Ֆեդերիկա Մոգերինի

Եվրոպական միությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան կոչ են անում երկրներին, որոնք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մասնակից չեն, չկատարել գործողություններ, որոնք կարող են մյուս կողմերին խանգարել կատարել իրենց պարտավորությունները: Այդ մասին հայտարարել են եվրոպական երկրների ԱԳ նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք կոչ ենք անում կողմերին, որոնք ԳՀՀԾ մասնակից չեն, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք խոչընդոտում են մնացած կողմերին լիրարժեք կատարել իրենց պարտավորությունները», - ասվում է նրանց համատեղ հայտարարոթյունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր միջուկային ծրագրի մասին համաձայնագրի շրջանակում «որոշակի պարտավորությունների կատարումը դադարեցնելու» իր մտադրության մասին:

 Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաեւ ասել էր, որ բանակցությունների համար 60 օր է տալիս եվրոպական երկրներին: Համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Չինաստանին եւ Ռուսաստանին: