Ամերիկուհին տեսագրել է, թե ինչպես է ալիգատորը փորձում իր դռան զանգը տալ

Կենդանուն տեղանքից հեռացրել են որսորդի օգնությամբ

Ամերիկուհուն, որը վերջերս է տեղափոխվել Հարավային Կարոլինա, նոր բնակավայրում ողջունել են արտասովոր տեսարանով: Ինչպես գրում է UPI-ն, խոսքը իր դռան զանգը հնչեցնող ալիգատորի մասին է:

Քերն Ալֆանոն վերջերս է տեղափոխվել Նյու Ջերսիից և տուն ժամանելով տեսել է, թե ինչպես է երկկենցաղը փորձում բացել իր տան դուռը:

Ալֆանոն ինքն է նկարահանել տեսանյութը՝պատկերելով, թե ինչպես է ալիգատորը փորձում կանգնել հետևի թաթերի վրա և կարծես թե ուզում է տան դռան զանգը:

Կենդանուն տեղանքից հեռացրել են որսորդի օգնությամբ:

Տեսանյութը՝ այստեղ: