Ինչո՞ւ էր Հայաստանում «Facebook»–ն ու «Instagram»–ը ժամանակավորապես անհասանելի

Օգտատարերը դժգոհում էին, որ չեն կարողացել մուտք գործել այդ սոցիալական ցանցեր

«Facebook» եւ «Instagram» սոցիալական ցանցերը այսօր՝ մայիսի 2–ին շուրջ 10 րոպե անհասանելի էին։ Օգտատարերը դժգոհում էին, որ չեն կարողացել մուտք գործել այդ սոցիալական ցանցեր։

NEWS.am–ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ խնդիրը գլոբալ է. «Հայաստանում, Հունաստանում, Թուրքիայում եւ մի քանի այլ երկրներում ժամանակավորապես անհասանելի են դարձել»,–ասաց նա՝ նշելով, որ այս պահին խնդիրը շտկվել է եւ օգտատերերը կարող են մուտք գործել սոցիալական ցանցեր։