Պատմությունը դաժան է եւ անողոք. Շարմազանով

Երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ եւ 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն:

Ավելին, այսօրվա որոշ պսեվդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, որը չսատարեց եւ կողմ չքվեարկեց մայիսի մեկին Փաշինյանի թեկնածությանը, հանրապետականն էր:

Բայց ասողին լսող էր պետք:

Հ.Գ.

Պատմությունը դաժան է եւ անողոք թե՛ քաղաքական պայքարը ատելության վերածողների եւ թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների նկատմամբ»: