Հայաստանում աղի արտադրությունն աճել է

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում աղի արտադրությունը նվազում էր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-փետրվարին 51.3%-ով աճել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով  3 741.1տոննա:

Համեմատության համար նշենք, որ 2018թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 473.2 տոննա աղ:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում աղի արտադրությունը նվազում էր:
Պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում 2018 թվականին 30.6%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 39 379.0 տոննա: