Four Seasons-ի նոր մասնավոր օդանավի մեկ տոմսը կարժենա մոտ 150 000 դոլար

2021թ. բրենդը կգործարկի Airbus A321LR օդանավը՝ արմատապես փոխելով մեծահարուստների պատկերացումները լյուքս թռիչքների վերաբերյալ

Four Seasons լյուքս դասի հյուրանոցների ցանցը պատրաստվում է կատարելագործել մասնավոր օդանավերի ծառայության մակարդակը, գրում է Luxury Launches կայքը՝ մանրամասնելով, որ 2021թ. բրենդը կգործարկի Airbus A321LR օդանավը՝ արմատապես փոխելով մեծահարուստների պատկերացումները լյուքս թռիչքների վերաբերյալ:

Ինքնաթիռը նախատեսված կլինի 48 ուղևորի համար, որոնցից յուրաքանչյուրն իր տեղի համար ստիպված կլինի վճարել մոտ 150 000 դոլար:

Ինքնաթիռում կլինեն շեֆ խոհարարներ, բարմեններ, ֆիթնես մարզիչներ, արվեստի, մշակույթի գծով փորձագետներ, որոնց հետ ուղևորները կկարողանան անարգել շփվել: