«Հանգիստ նստենք տեղներս…». Արմեն Դուլյան

Հայաստանի հպարտ քաղաքացիներ, մի բան խնդրեմ էլի…


Արմեն Դուլյանի գրառումը.

«Հետ բերեք՝ նստենք տեղներս…

Հայաստանի հպարտ քաղաքացիներ, մի բան խնդրեմ էլի… Մեր տան մոտ՝ Չարենցի ու Սայաթ Նովայի խաչմերունում շատ փոքր մի պուրակ կա ու էնտեղ մի նստարան էր դրված… Անցած տարի հեղափոխության օրերին էդ նստարանով դուք փողոց էիք փակում, հետո այն կորավ…. Խնդրանքս էն է, որ այսօր՝ Քաղաքացու օրը էդ նստարանով նորից մի 5 րոպեով սիմվոլիկ փակեք փողոցը, բայց հետո այն դնեք իր տեղը՝ պուրակում… Որ հեղափոխությունից մի տարի անց կրկին հանգիստ նստենք տեղներս…»: