Համարձակ. 70-ամյա Ալլա Պուգաչովան՝ թափանցիկ շրջազգեստով

70-ամյա աստղին արտասովոր թափանցիկ շրջազգեստւ, որը զարդարված է նախշերով, նվիրել է Իգոր Գուլյաևը

Նախորդ շաբաթ Ռուբլովկայում գտնվող ռեստորանում նշվել է Ալլա Պուգաչովայի հոբելյանը, բայց քանի որ միջոցառումը փակ էր լրատվամիջոցների համար, տոնի մանրամասները հայտնի են դարձել միայն այժմ։

Ալլա Բորիսովնան իր 70-ամյակին հրավիրել է միայն մտերիմներին՝ ընտանիքի անդամներ, Ֆիլիպ Կիրկորով, դիզայներ Իգոր Գուլյաեւ, երգիչ Նիկոլայ Բասկով, պրոդյուսեր Ալեքսանդր Դոստման, Իգոր Նիկոլաեւը կնոջ՝ Յուլյայի հետ, Միխայիլ Ժվանեցկին կնոջ՝ Նատալյայի հետ։ Երգչուհուն շնորհավորել է նաեւ քաղաքական էլիտան՝ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կնոջ՝ Սվետլանայի հետ, Վալենտինա Մատվիենկոն։

Պուգաչովան սեւ զգեստ եւ երկարաճիտ կոշիկներ էր կրում։ Իրեն բնորոշ գանգուրները երգչուհին փոխարինել էր ուղիղ սանրվածքով։ Երեկոյի ավարտին 70-ամյա աստղը փորձել է Իգոր Գուլյաեւի նվերը՝ արտասովոր թափանցիկ շրջազգեստ, որը զարդարված է նախշերով։

Ռեստորանից դուրս գալիս լրագրողները «բռնացրել են» Ֆիլիպ Կիրկորովին, որը կիսվել է, թե ինչ ծրագրեր ունի «կինը, որը երգում է»։ «Ալլայի նոր շոուն, որը տրիումֆով է անցել Կրեմլում, ամենայն հավանականությամբ, եւս մի քանի քաղաք կտեսնի։ Ընդ որում, Ալլան շուտով անձամբ կպատմի այդ մասին»,- հայտնել է ռուսական փոփ երաժշտության թագավորը եւ երգչուհու նախկին ամուսինը։