«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լավագույն թիմն է

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց մի թիմի, որը մեզանից լավն էր, տղաները ձգտում էին սակայն դա բավականաչափ չէր կա տարբերություն կարգի միջեւ. Օլե-Գունար Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած տնային պարտությունը 0:2 հաշվով:

««Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց մի թիմի, որը մեզանից լավն էր: Տղաները ձգտում էինք, սակայն դա բավականաչափ չէր: Կա տարբերություն կարգի միջեւ, այդ պատճառով մրցակիցը մրցաշարային աղյուսակի վերեւի հատվածում է, իսկ մենք՝ ոչ: Ապրելով Մանչեսթերում՝ չենք կարող ուրախ լինել այդ կապակցությամբ: «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լավագույն թիմն է: Խոսեպ Գվարդիոլան անհավանական ինչ-որ բան է անում:

Երկրորդ խաղակեսում բաց թողեցինք 2 ոչ պարտադիր գոլ, որոնցից կարելի էր խուսափել: Երբեք չեմ մեղադրի խաղացողներից որեւէ մեկին: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պայքարում է լավագույն քառյակում լինելու համար, եւ պետք է լավ խաղանք «Չելսիի» դեմ հաջորդ խաղում»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդ պարտությունը կրեց վերջին 9 խաղերում: Այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց «Լիվերպուլին» եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 89 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդ տեղում է: