Ապիկարների ձեռքում ինչքան էլ ռեսուրս տաս, աղքատ կմնաս…

Ցանկացած ծախս պետք է արվի եկամուտներ և տնտեսական օգուտներ գեներացնող գործողությունների համար. Հովհաննես Ավետիսյան

Ֆինանսական հաջողության հասած ցանկացած հարուստ մարդ գիտի, որ դրա գրավականը եղած գումարները ընթացիկ ու տնտեսական կամ դրամական օգուտներ չբերող ուղղություններով հնարավորինս քիչ ծախսելն է: Ցանկացած ծախս պետք է խիստ հիմնավորված լինի: Ցանկացած ծախս պետք է արվի եկամուտներ և տնտեսական օգուտներ գեներացնող գործողությունների համար: Նման կերպ են վարվում նաև զարգացած պետությունները:

Որպես Հայաստանի քաղաքացի, մերժում եմ և չեմ ընդունում քաղաքացու տոն կոչեցյալը, մերժում եմ այս տոնը ստեղծող իշխանությանը և նրա ապիկար կառավարումը, մերժում եմ նրանց կողմից սուղ ռեսուրսների շարունակաբար վատնման գործողությունները:

Ափսոսում և արդեն փոշմանել եմ արտերկրից ստացած եկամուտների իմ ինքնահայտարարագրման և դրանց գծով պետական բյուջե վճարած հարկերի համար:

Ապիկարների ձեռքում ինչքան էլ ռեսուրս տաս, աղքատ կմնաս… նրանք աղքատ են մտքով և ոգով և նրանք ամեն օր ապացուցում են, որ հանրությունը իրենց չի կարող հանրային ռեսուրս վստահել:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: