Չինաստանում տղամարդը 15 կգ-անոց ուռուցքով ապրել է 30 տարի

Ընդհանուր առմամբ վիրահատությունը տեւել է 33 ժամ
վիրահատություն

Չինաստանի Շանհայ քաղաքում բժիշկները հաջողությամբ ավարտել են մի վիրահատություն, որով տղամարդուց հեռացվել է 15 կիլոգրամանոց ուռուցք։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ ուռուցքը եղել է տղամարդու ողնաշարի վրա եւ նա դրանով ապրել է ավելի քան 30 տարի։ Նորագոյացությունն ունեցել է 84 սմ երկարություն եւ 65,5 սմ լայնությունը։

Ընդհանուր առմամբ վիրահատությունը տեւել է 33 ժամ։ Վիրահատության բարդությունը եղել է այն, որ մասամբ վնասած է եղել տղամարդու թոքերը, ողնաշարը եւ որոշ երակներ։ Վիրահատության ընթացքում տղամարդը շատ արյուն է կորցրել, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը։

Չորս օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մնալուց հետո, արդեն 6-րդ օրը հիվանդը կարողացել է շարժվել ինքնուրույն։