Ամենաէժան Ferrari-ն հանվել է վաճառքի

Սպորտքարի գինը շուրջ 20 հազար դոլար է

Ferrari Mondial ավտոմեքենան հանվել է վաճառքի Լոս Անջելեսի առեւտրային հարթակներից մեկում: Ինչպես հայտնում է Car.ru պորտալը, սպորտքարի գինը շուրջ 20 հազար դոլար է: Մեքենայի վազքը չի գերազանցում 72 հազար կիլոմետրը:

Ferrari-ն թողարկում էր Mondial մոդելը 1980-1982 թվականներին: Մեքենան այնքան էլ չէր սիրվել հաճախորդների կողմից ցածր դինամիկայի պատճառով: Այն համալրված էր V8 հզորությամբ շարժիչով: 100 կմ/ժ արագությունը Mondial-ը զարգացնում է 8.2 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 222 կմ/ժ: